ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ասում է՝ քառասունչորսօրյա պատերազմը մեր ցավը մնաց, համաշխարհային սյուժե չդարձավ։ Հայ քաղաքական գործիչն է ասում, 21-րդ դարի երրորդ տասնամյակում։ Հիշու՞մ եք, պատերազմի առաջին օրերի իշխանական նարատիվը, թե «ցեղասպանություն է կատարվում»։ Ո՞վ լսեց, ո՞վ արձագանքեց։ Ոչ ոք։ Ինչու՞։ Որովհետեև մեր «սյուժեն» ընկալելի չէ։ Մենք ինքնասնուցվել և ինքնասնուցվում ենք «աստվածընտիր ազգի» և նրա դեմ «համաշխարհային մե՜ծ խարդավանքի» առասպելով։ Մենք կենսունակ ազգ և պետություն կլինենք միայն այն ժամանակ, երբ ընդունենք, որ հայկականությունը բացառիկության հոմանիշը չէ։ Իսկ եթե այդպես է, ուրեմն ինքներս էլ պիտի պաշտպանենք և պարտադրենք այն։ Որովհետև բոլոր ազգերն էլ իրենց բացառիկ և աստվածընտիր համարելու իրավունք ունեն»։