Տեսակետ

Ֆրանսիական 𝐁𝐞𝐑𝐞𝐚𝐥-ը` 𝐅𝐚𝐜𝐞𝐛𝐨𝐨𝐤-ի, 𝐈𝐧𝐬𝐭𝐚𝐠𝐫𝐚𝐦-ի և 𝐓𝐢𝐤𝐓𝐨𝐤-ի նոր մրցակից

«Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Մարդիկ մտածում էին, որ 𝐅𝐚𝐜𝐞𝐛𝐨𝐨𝐤-ից, 𝐈𝐧𝐬𝐭𝐚𝐠𝐫𝐚𝐦-ից ու 𝐓𝐢𝐤𝐓𝐨𝐤-ից հետո դժվար որևէ հետաքրքիր սոց. հարթակ ստեղծվի, բայց փաստերն այլ բան են ցույց տալիս:
Ֆրանսիական 𝐁𝐞𝐑𝐞𝐚𝐥-ը («Եղի՛ր իրական») նոր հարթակ է, ունի օրական ունի 𝟐𝟎 մլն ակտիվ օգտատեր, այս տարվա հոկտեմբերին էլ $𝟔𝟎 մլն-ի ներդրում է ներգրավել: Ի դեպ, երեկ 𝐀𝐩𝐩𝐥𝐞-ը 𝐁𝐞𝐑𝐞𝐚𝐥-ին ճանաչել է տարվա լավագույն հավելված։
Ստարտափը մարդու իրական կյանքը ցույց տալու նպատակ ունի: Օրինակ, օրվա տարբեր ժամերին բոլոր ընկերները միաժամանակ տեղեկացվում են, որ պետք է 𝟐 րոպեի ընթացքում նկարվեն ու տեղադրեն, թե այդ պահին ինչով են զբաղվում»: