Տեսակետ

Nissan մակնիշի ավտոմեքենան բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենային. տուժածներ չկան

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում մանրամասներ է ներկայացրել այսօր Գլխավոր դատախազության և Nissan մակնիշի ավտոմեքենայի բախումից։

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,
Տեղեկացնեմ, որ Գլխավոր դատախազության ավտոմեքենան այսօր, ժամը 16:10-ի սահմաններում, գլխավոր ճանապարհով՝ Հանրապետության փողոցով, թույլատրելիից ցածր արագությամբ, ընթացել է և մուտք գործել խաչմերուկ, երբ նույն պահին երկրորդական ճանապարհից՝ Բուզանդ փողոցից, խաչմերուկ է մուտք գործել Nissan մակնիշի ավտոմեքենան և առաջամասով բախվել է գլխավոր ճանապարհով ընթացող՝ Գլխավոր դատախազության ավտոմեքենայի աջ կողային մասին: 
Տուժածներ չկան»,- գրել է Լուսինե Մարտիրոսյանը։