«Միջին միջանցքը» կարող է գործարկվել միայն մեծ աշխարհակարգ ստեղծող համաձայնության դեպքում
Սոցցանցեր
25 Նոյեմբերի 2022, 20:48ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Մի արձանագրում անենք․ Իլհամը մինչև մահ, մինչև ծնոտը կապելը կափկափելու է «Զանգեզուրի միջանցք»։ Բայց էքստերիտորիալ միջանցք չի լինելու։ Ոչ ոք դրանում շահագրգռված չէ, նույնիսկ՝ Թուրքիան։ Իլհամը խոստովանեց, որ չկա «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնման» խնդիր։ Խոսքը գլոբալ-աշխարհաքաղաքական նախագծի մասին է։ Իսկ այդ դեպքում՝ «պատերազմում հաղթածի նրա իրավունքը» զրոյական է։ «Միջին միջանցքը» կարող է գործարկվել միայն մեծ աշխարհակարգ ստեղծող համաձայնության դեպքում։ Որքան էլ արտառոց հնչի, հենց դա էլ Հայաստանի անվտանգության գործիք է։ Պետք է կարողանալ այն ճիշտ և ժամանակին օգտագործել»։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն