Տեսակետ

Կարգելվի բոլոր տեսակի հրագործական արտադրատեսակների վաճառքը քաղաքացիներին

Կարգելվի բոլոր տեսակի հրագործական արտադրատեսակների վաճառքը քաղաքացիներին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է, որ հրագործական արտադրատեսակների վաճառքը արգելող նախագիծը դրվել է շրջանառության մեջ։ 

«- Հրավառություններ կիրականացվեն բացառապես տոնական և հատուկ նշանակության միջոցառումներին՝ համայնքի կամ կառավարության ղեկավարի թույլտվությամբ, ՄԻԱՅՆ համայնքի կողմից թույլատրված վայրերում:
- Հրավառությունների կիրառությունը, ներկրումը և վաճառքը կթույլատրվի բացառապես լիցենզավորված կազմակերպություներին:
- Քաղաքացիներին կթույլատրվի գնել միայն կենցաղային տեսակի հրավառություն (բենգալյան կրակ, տորթի վրա դրվող փոքր հրավառություն եւ այլն):
Շուրջ երկու տարի առաջ Տիգրան Ավինյանի հետ մշակած օրենքի նախագիծը, Արտակարգ իրավիճակների նախարարության հետ որոշակի լրամշակելուց հետո այսօր դրեցի շրջանառության մեջ: 
Երևանի փոխքաղաքապետը երեկ ավագանու նիստում ներկայացրեց ՏԻՄ որոշումը, որով սահմանվեցին Երևանի այն վայրերը, որտեղ հնարավոր կլինի տոնական և հատուկ նշակության օրերին իրականացնել հրավառություն( Հանրապետության Հրապարակ, Ազատության Հրապարակ)
Հ.Գ. Օրենքի նախագիծը Խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում նոր կարգը կգործի 2023թ հունիսից».- գրել է պատգամավորը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական