Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022

USD395.39

EUR407.39

RUB5.97

Երևան 2 ℃

Рус Eng

Դա նրա անձնական հեղինակությունը չէ, Արցախինն է

Սոցցանցեր

23 Նոյեմբերի, 9:55

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․ 

«Լրիվ «տեղ ենք հասել»։ Հայաստանի իշխանություններին Արցախից «ձեռքերը լվանալու» մեջ պատեհ-անպատեհ առիթներով նշավակող լրատվամիջոցը ՌԴ Սամվել Բաբայանի մուտքը փակելու հարցով «հայտնագործություն է արել»՝ հարցադրելով, թե «իսկ Ռուսաստանի համար ո՞վ  է Սամվել Բաբայանը»։ Ասում է՝ Սամվել Բաբայանը «նույնիսկ Հայաստանում պաշտոն չի զբաղեցրել»։ Այսինքն, «շարքային քաղաքացի է, թող գնա Ռուսաստան, իր մուտքի արգելքի հարցը անհատական կարգով պարզի»։ 
Նախ, եթե անգամ շարքային քաղաքացու մուտքն է արգելվում, արգելող երկիրը պետք է իրավական հիմք ունենա, վկայակոչի և տեղեկացնի։ Երկրորդ, Սամվել Բաբայանը Հայկական ԶՈՒ գեներալ-լեյտենանտ է, դա քաղաքական պաշտոնից բարձր կարգավիճակ է։ Բայց վաղն էլ կարող են գործող իշխանության ներկայացուցչի մուտքը արգելել, դարձյա՞լ պիտի առաջնորդվենք այն սկզբունքով, որ Արցախը ճչանաչված պետություն է, և նրա պաշտոնյաների հետ արդարացի է վարվել, ինչպես Մոսկվայում, Փարիզում կամ Վաշինգտոնում են հարմար գտնում։ 
Ի վերջո, պետք է քաղաքական նպատակահարմարությունից, անձնական համակրանք-հակակրանքից բարձր կանգնել, երբ հարցը վերաբերվում է մեզ՝ հայ պաշտոնյային, զինվորականին, ում, ի դեպ, Մոսկվայում հաստատ գիտեն՝  որպես ղարաբաղյան առաջին պատերազմի հրադադարի համաձայնագիրն ստորագրող Սամվել Բաբայան։ Դա նրա անձնական հեղինակությունը չէ, Արցախինն է, բոլորինս։ Ով հայ է»։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան