Տեսակետ

Տնտեսական աճն արագացել է. Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի 3-րդ եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 14.8%-ով:
- Տարվա ընթացքում աճն արագացել է. 1-ին եռամսյակում այն 8.7% էր, 2-րդում՝ 13%:
- Երրորդ եռամսյակում ամենաարագն աճել է շինարարության ոլորտը՝ 19.9%-ով:
- Առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է 19.1%-ով, արդյունաբերությունը՝ 11.1%-ով:
- Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.1%-ով»: