Տեսակետ

2020թ. համախառն ներքին արդյունքի մոտ 60%-ը բաժին է ընկել Երևանին. Թունյան

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020թ. համախառն ներքին արդյունքի մոտ 60%-ը բաժին է ընկել Երևանին։ Ընդ որում, 3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ մայրաքաղաքի կշիռը տնտեսության մեջ աճել է. 2018-ին 54.1% էր, 2019-ին՝ 58.4%։ Սա նշանակում է, որ տարածքային համաչափ զարգացման խնդիրը, որը ձևակերպված է նաև կառավարության 2021-2026թթ. ծրագրում, առավել քան արդիական է։ Նշեմ, որ այս տվյալները վերցված են ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով. 2022» զեկույցից։ 2021 թվականի արդյունքները այս զեկույցում դեռ ամփոփված չեն»։