Տեսակետ

Սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է.

«Այսօր՝ ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության ուղղությամբ։ Դա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և դա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է այս «առաջարկին», և հուսով եմ, որ արձագանքները կլինեն համաչափ և օպերատիվ»։