Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022

USD394.81

EUR410.36

RUB6.04

Երևան 3 ℃

Рус Eng

ԱՄՆ ներսում իրավիճակը մտնում է նոր փուլ, որը ունենալու է համաշխարհային ազդեցություն

Սոցցանցեր

18 Նոյեմբերի, 20:49

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ հանրապետականները ընդամենը մեկ օր է, ինչ «հաստատված» մեծամասնություն են ներկայացուցիչների պալատում և արդեն ներկայացրել են Ուկրաինային տրվող օգնության աուդիտի բանաձև: Սա ամերիկյան և միջազգային փորձագիտական շրջանակը դիտարկում էր շատ սպասելի՝ ասելով, որ ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը վերցնող հանրապետականները այդ կերպ կփորձեն տորպեդահարել դեմոկրատների դիրքերը 2024 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ:
Բայց այստեղ ոչ միայն դեմոկրատների դիրքերի հարց է: Բանն այն է, որ աուդիտը կարող է էական ռիսկեր պարունակել Ուկրաինայի իշխանության դիրքերին, եթե, օրինակ, պարզվի, որ հատկացվող տասնյակ միլիարդավոր դոլարների օգնությունը ենթարկվել է կոռուպցիոն ռիսկերի: Իսկ այդ պարագայում աուդիտը կարող է դառնալ Զելենսկու հանդեպ ԱՄՆ ազդեցության լծակ: Իսկ դրա դեմ Զելենսկին ունի մեկ լծակ՝ հնարավորինս երկար շարունակվող պատերազմը, որը նրան պահում է «խաղի» մեջ:
Բոլոր դեպքերում ԱՄՆ ներսում իրավիճակը մտնում է մի նոր փուլ, որը ունենալու է համաշխարհային ազդեցություն՝ հաշվի առնելով գերտերության ազդեցությունը միջազգային ասպարեզում: Իսկ սա մտորելու հարց է նաև Հայաստանի համար, որովհետև որքան էլ դեմոկրատների հետ աշխատանքը միշտ եղել է ավելի հարմարավետ, այդուհանդերձ, հրամայական է ոչ պակաս արդյունավետ աշխատանքը ԱՄՆ հանրապետական շրջանակների հետ ևս, որոնք արդեն ստանձնել են իշխանության մի կարևոր մաս՝ վերահսկողությունը ներկայացուցիչների պալատում»:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան