Տեսակետ

Քննարկվել են Հայաստանի օդանավակայանների զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այսօր հանդիպել եմ Airports Council International-ի Եվրոպական ռեգիոնի գլխավոր տնօրեն Օլիվիե Յանկովեչի և Հայաստանի Միջազգային Օդանավակայանների տնօրեն Մարսելո Վենդայի հետ։

Քննարկել ենք Հայաստանի օդանավակայանների զարգացման հեռանկարներն ու մոտալուտ խոշոր ներդրումային ծրագրերն այս ոլորտում։