Տեսակետ

Անցած շաբաթ Google֊ը Հայաստանի համար միացրել է Google Pay-ը և Google Wallet-ը. Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Անցած շաբաթ Google֊ը միացրել է Google Pay-ը և Google Wallet-ը Հայաստանի և 14 այլ երկրների համար։ Այս գործն արել են SADA Systems-ի հիմնադիր Հովիգ Սաֆոյանն ու Google-ի ներսում աշխատող հայերը։ Շնորհակալություն եմ հայտնում այս հաջող ջանքի համար»։