ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունենում Իլհամի հետ, տեղեկացնում, որ նոյեմբերի 19-ին հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, նոյեմբերի 15-ին Ինդոնեզիայի Բալի կղզում կայանում է Մակրոն-Էրդողան հանդիպում, իսկ նույն օրը Ֆրանսիայի խորհրդարանն ընդունում է Ադրբեջանին դատապարտող բանաձև, որ խորհրդատվական (գոհանանք, որ չեն ասում՝ խորհրդանշական) է։ Որոշում պետք է կայացնի Մակրոնը։ Իսկ նա արդեն Իլհամին խոստացել է հայ-ադրբեջանական հարաբերություններում մնալ անկողմնակալ միջնորդ։ Ըստ երևույթին, նույն բանը նա այսօր ասել է նաև Էրդողանին։ Իսկ հայության մի ստվար զանգված, ինչպես սոցիալական մեդիայի և մամուլի արձագանքներից է երևում, արդեն հրճվում և հաճույքից ձեռքերը շփում է․․․»։