Շաբաթ, 26 Նոյեմբերի 2022

USD394.38

EUR403.03

RUB6.14

Երևան 10 ℃

Рус Eng

Պարոն համակարգողն ինչու՞ է մոռանում` այդ ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահը ԼՂՀ նախագահն էր

Սոցցանցեր

14 Նոյեմբերի, 17:09

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողը հայտարարել է, որ Արցախը բանակցային գործընթացից դուրս է մնացել Նիկոլ Փաշինյանի «քաղաքական հոր կառավարման ժամանակահատվածում՝ 1996-97թթ., ինչի մասին կան բազմաթիվ փաստական հրապարակումներ և գործող անձանց ինքնախոստովանական ելույթներ (դրանք բազմիցս հրապարակվել են)»։ 
Բազմիցս է ասվել, որ բանակցություններին մասնակցությունը չի որոշվում նրանով, թե երբ են վերջին անգամ դեմ առ դեմ նստել ԼՂՀ ընտրված ներկայացուցիչները և Շուշիի գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Բահմանովը։ Անառարկելի է, որ մինչև 1998-ի տարեվերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարգավորման առաջարկությունները պատշաճ ընթացակարգով ներկայացրել են պաշտոնական Բաքվին, Ստեփանակերտին և Երևանին։ Իսկ պարոն համակարգողի գովերգած «մադրիդյան սկզբունքները» Ստեփանակերտը չի ստացել, ինչպես նաև՝ քիվեսթյան «փաթեթը»։ Հենց դա էլ նշանակում է բանակցություններից դուրս մնալ կամ, ավելի կոնկրետ ասած, Լեռնային Ղարաբաղը զրկել սուբյեկտությունից։ Հետո փորձել վերականգնել և վերջնականապես ձախողել ամեն ինչ։
Հ.Գ. Պարոն համակարգողն ինչու՞ է մոռանում, որ ԼՂՀ-ն «բանակցություններից դուրս թողնելու»՝ իր կողմից նշված ժամանակահատվածում Հայաստանի երկրորդ նախագահը ԼՂՀ նախագահն էր»։

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան

Գոռ Մադոյան

Պայթյունավտանգ տարածաշրջան. Ալիևը նոր հոխորտանքներ է տեղում և փախչում պայմանավորվածություններից