Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է.
«Նիկոլ Փաշինյանն իր ընդլայնված հարցազրույցում մանրամասն խոսել է խաղաղություն տանող ճանապարհի մասին։ Հայաստանը յուրաքանչյուր խնդրի լուծման համար ունի առնվազն 3 առաջարկ, հետևաբար խաղաղության ձեռքբերումը կամ խաղաղության պայմանագրի ստորագրումն ուղղակիորեն կախված է Ադրբեջանի քաղաքական կամքից։ Թող տիրի խաղաղություն»։
ՀՀ վարչապետը երեկ Հանրայինի եթերում անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ նշել էր, որ տեսականորեն և գործնականում կարելի է խաղաղության պայմանագիր ստորագրել։
In his extended interview, @NikolPashinyan presented the path leading to peace in detail. Armenia has at least 3 proposals for solutions to each problem, hence, achieving peace or signing a peace treaty directly depends on Azerbaijan's political will. So let peace prevail.
— Edmon Marukyan (@edmarukyan) November 12, 2022