Տեսակետ

Ինչպե՞ս կարող են «Facebook»-ի աշխատակիցների մասշտաբային կրճատումները դրական ազդել ստարտափների վրա

 «Krisp»-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ինչպե՞ս կարող են 𝐌𝐞𝐭𝐚 (Facebook)-ի աշխատակիցների մասշտաբային կրճատումները դրական ազդել ստարտափների վրա:
Ընկերության եկամուտները 𝟐𝟎𝟐𝟐-ին կազմել են 𝟏𝟐𝟎 մլդ դոլար, շահույթը՝ 𝟒𝟐 մլրդ։ Չնայած հսկայական թվերին՝ ընկերությունը դժվարությունների մեջ է։ 𝟏𝟖 տարում առաջին անգամ մասսայական կրճատումների են անցել։ 
Կա 𝟐 պատճառ․
1. Համաշխարհային տնտեսական իրավիճակ. շատերը հաջորդ տարիների համար երկարաժամկետ ռեցեսիա են կանխատեսում։ 
2. Շահութաբերության ճանապարհով գնալու փորձ. ընկերության աճը դանդաղել է։ Առաջին անգամ այս եռամսյակում ընկերությունը աճ չի գրանցել։ Երկու պատճառն էլ բավարար է, որ ընկերությունը նման քայլի գնա։ 
Հետևանքերը դրական են․․․
𝐁𝐢𝐠 𝟓-ը՝ 𝐆𝐨𝐨𝐠𝐥𝐞-ը, 𝐀𝐦𝐚𝐳𝐨𝐧-ը, 𝐀𝐩𝐩𝐥𝐞-ը, 𝐌𝐢𝐜𝐫𝐨𝐬𝐨𝐟𝐭-ն ու 𝐌𝐞𝐭𝐚-ն, վերջին 𝟏𝟎 տարում, անընդհատ աճելով, աշխարհի լավագույն տաղանդներին ու տեխնոուղեղներին տանում են իրենց մոտ։ Խոշորներից մեկի կրճատումների արդյունքում տաղանդները հսկաների մոտ գնալու քայլից հետ կկանգնեն։ Երևույթը ստարտափների համար հրաշալի հնարավորություն է՝ նոր տաղանդներ ներգրավելու ու արդեն մրցակցային պրոդուկտներ ստեղծելու համար։ 
Սեպտեմբերի վերջին 𝐌𝐞𝐭𝐚-ի հաստիքակազմում կար ավելի քան 𝟖𝟕 հազար մարդ: 𝟐𝟎𝟐𝟎-𝟐𝟎𝟐𝟏-ին ընկերությունն աշխատակիցների հաստիքակազմն ավելացրել Է ավելի քան 𝟐𝟕 հազարով, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ ևս 𝟏𝟓,𝟑 հազարով: 
Ի դեպ, այսօր 𝐒𝐚𝐥𝐞𝐬𝐟𝐨𝐫𝐜𝐞-ը հաստատեց հարյուրավոր աշխատակիցների աշխատանքից ազատելու մասին լուրերը»։