Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մնալը կամ գնալը որոշելու է ոչ թե Ալիևը, այլ ՌԴ-ԱՄՆ, ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Իրան եռանկյունին, իհարկե, հարակից մի շարք այլ գործոնների և հարաբերությունների հանրագումարով: Ալիևը պարզապես ձգտելու է խաղալ այդ եռանկյունում՝ թե մնալու, թե գնալու «տրամաբանության» ձևավորման պարագայում իր համար առավելագույն գին կորզելու նպատակով:
Մեզ համար խնդիրն ունի «գնային» այլ առանցք՝ Արցախի անվտանգությունը: Բայց, միևնույն է, մենք ևս չունենք այլ անելիք, քան վերը նշված «եռանկյունու» շրջանակում աշխատելը»: