«Զանգի» ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայկական IT-ն ունի մի շարք ֆունդամենտալ խնդիրներ։
1. Աութսորսինգի մեծ չափաբաժինը։
2. Սոֆթի տոտալ գերակայությունը։ Շատ քիչ են կիբերֆիզիկական ու կենսաբանական պրոդուկտները, իսկ էներգետիկ ու բժշկական ոլորտներում մենք ընդհանրապես չկանք։
3. R&D-ի փոքր մասնաբաժինը և սրանից բխող ոչ տեխնոլոգիականությունը։ Հիմնականում իրականացվում է պատրաստի SDK-ների ինտեգրացիա, իսկ նոր SDK-ներ ստեղծվում են շատ հազվագյուտ։ Սրա պատճառով մենք բաց ենք թողնում ֆինտեխի ու արհեստական բանականության տրենդները։ Էլ չեմ խոսում ոչ սոֆթային այնպիսի տրենդների մասին, ինչպիսիք են ակումուլյատորները, ջրածինը, էլեկտրամոբիլները, աթս-ներն և 3D տպիչները։
4. Հայրենի պրոդուկտների քիչ տեխնոլոգիականության պատճառով մեր ներքին շուկա են ներթափանցում Yandex-ի ու Glovo-ի նման ընկերություններ և շատ արագ կարողանում նեղել տեղի խաղացողներին։ Սա տեղի է ունենում, որովհետև Yandex-ի ու Glovo-ի պրոդուկտները հավելվածներ չեն, այլ իրենցից ներկայացնում են լուրջ ինովատիվ լուծումներ։
5. Վենչուր-կապիտալի՝ գրեթե ամբողջովին Seed-ի վրա կենտրոնացած լինելը։
Այս ամենը բերում է նրան, որ մենք համաշխարհային չափանիշներով մնում ենք միջակ կամ միջակից ցածր IT ինդուստրիա ունեցող երկիր»։