Տեսակետ

Նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելն» առնվազն անլուրջ է

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Սարդարյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նոյեմբերի 5-ի ծառատունկը «քաղաքականացնելը»՝ պնդելով, թե դրա նպատակը նախանշված հանրահավաքին խանգարելն է, առնվազն անլուրջ է: Բացատրեմ: Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 5-ի ծառատունկը նախատեսել և դրան նախապատրաստվել է դեռ այն ժամանակ, երբ բավական շոգ էր, և մեր հարգելի ընդդիմությունը հանրահավաք անելու որևէ մտադրություն չուներ: Ինչ վերաբերում է բուն օրվան, տեղեկացնեմ, որ նոյեմբերի 5-ը ծառատունկի համաշխարհային օրն է, և, հետևաբար, բոլոր հարցերը պետք է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային: Վստահ եմ՝ կպատասխանեն: Սա՝ մեկ: 
Երկրորդ: Ծառատունկը, որին սիրով հրավիրում ենք բոլորին, մեկնարկելու է առավոտյան 10.30-ին՝ այն դեպքում, երբ ընդդիմության մեր հարգարժան գործընկերները քաղաքապետարանին տեղեկացրել են, որ Ֆրանսիայի հրապարակում շտապ հավաքը տեղի է ունենալու 15.00-21.00 ընկած ժամանակահատվածում»: