Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մեկը ինձ կբացատրի՞, թե պատերազմում պարտությունից հետո ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել։ Ինչու՞ են որոշ շրջանակներ վերջին վատությունն անում՝ հանրությանը ներշնչելով ինչ-ինչ հեռանկարներ։ Նոյեմբերի 9-ից հետո ունենք իրատեսական, դեռևս իրացնելի երկու հնարավորություն՝ պահպանել Հայաստանի անկախությունը, ՀՍՍՀ-ից ժառանգած տարածքի ամբողջականությունը և նրա նկատմամբ լիակատար սուվերենությունը, ապահովել Արցախի անվտանգությունը և քաղաքակրթական ու քաղաքական սուբյեկտությունը։
Ովքեր ռեսուրսները չեն ծառայեցնում այս երկու հնարավորության իրացմանը, կամա, թե ակամա, իրական քաղաքականության ռեժիմում սպասարկում են ոչ հայկական ու ոչ հայաստանապահպան շահեր»։