Տեսակետ

Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը. Կարո Փայլան

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, որը Երևան է ժամանել համաշխարհային հայկական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Արարատի միւս կողմէն կ՚անցնիմ այս կողմ։
Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղութիւն հաստատելու Հայաստանի ու Ատրպէյճանի միջեւ…
Պատերազմներով պարտուեցանք բոլորս։
Մնայուն խաղաղութեան համար բոլորս պատասխանատուութիւն առնենք, յաղթենք բոլորս»։