Տեսակետ

Դիվանագիտական այդ դեմարշը կբարձրացնի Երևանի սուբյեկտային հեղինակությունը

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ դիվանագիտական պատշաճության սահմանները բոլոր առումներով անցնող խոսքի հրապարակայնացումից հետո Հայաստանի կառավարությունը պարզապես պարտավոր է խորհրդատվություններ անցկացնելու նպատակով այդ երկրից ետ կանչել Հայաստանի դեսպանին՝ հարաբերությունները իջեցնելով գործերի ժամանակավոր հավատարմատարի միջոցով շփումների մակարդակի։ Լուկաշենկոյից, միևնույն է, ոչ մի դրական ակնկալիք չկա, բայց դիվանագիտական այդ դեմարշը կբարձրացնի Երևանի սուբյեկտային հեղինակությունը»։