ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Սոչիում Ալիևն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պատմություն է, դրա մասին ասելու բան չկա, այն լուծվել է 2 տարի առաջ։ Այսինքն՝ Ադրբեջանը շարունակում է անտեսել Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչների իրավունքները, անվտանգությունը և էթնիկ զտումների վտանգը։
Սա այն դիրքորոշումը չէ, որը տանում է դեպի խաղաղություն»։