Տեսակետ

Համոզված եմ՝ Դուք կամաչեք նայել իմ աչքերին. Մարուքյանը՝ ադրբեջանցի պաշտոնյային

Համոզված եմ՝ Դուք կամաչեք նայել իմ աչքերին. Մարուքյանը՝ ադրբեջանցի պաշտոնյային

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր «Թվիթերի» միկրոբլոգում մեկնաբանել է Ադրբեջանի հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ Փերվին Միրզազադեի հոդվածը, որտեղ ադրբեջանցի դիվանագետը խեղաթյուրել է Մարուքյանի խոսքերը և ներկայացրել ապատեղեկատվություն:

«Փերվին, ես այնքան զգացված եմ, որ այդքան ժամանակ եք ծախսել իմ կենսագրությունն ուսումնասիրելու համար։

Բայց իմ լուսանկարը փչացնելը, խաղաղության մասին իմ խոսքերին անձնական վիրավորանքներ հնչեցնելը վատ բանի մասին է խոսում 30 տարվա փորձ ունեցող դիվանագետի մասին։ Համոզված եմ, որ Դուք կամաչեք նայել իմ աչքերին, երբ մենք անձամբ հանդիպենք՝ որպես դիվանագետներ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական