Փոխվարչապետի նախկին մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Չշտապելով հանդերձ եռակողմ հանդիպման ու ընդունված հայտարարության վերաբերյալ կարծիք հայտնել` պարզ է մի բան, որ Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է թեմայի մեջ անպայմանորեն պահել Արևմուտքին ու Իրանին։ Սա չափազանց բարդ գործ է լինելու, հատկապես Արևմուտքի մասով` հաշվի առնելով մի կողմից այսօրվա բանակցությունների գրեթե փաստացի անառարկայական (non-substantial) բնույթը` ի հեճուկս ամերիկյան ակտիվությանը, մյուս կողմից` ռուսական ներկայության գերընդգծումը հայտարարության տեքստում և դրանով ամերիկյան նախաձեռնության փաստացի անտեսումը (discrediting)։
Սա, իհարկե, չի նշանակում, թե ռուսական ուղղությունը պետք է մերժել։ Հակառակը` հայտարարության բովանդակությունը և Պուտինի կողմից Ղարաբաղ բառից տոտալ հրաժարումը պահանջում են այս ուղղությամբ ջանքերի հարյուրապատկում։ Հայաստանին անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա ապահովել, այսպես ասած, կուտակել bargaining chips` բացարձակ կախվածություն չունենալու համար տարածաշրջանի տերերի կոնյունկտուրային վճիռներից։ Հսկա, անչափելիորեն շատ գործ կա անելու»։