Տեսակետ

Իրենց գիտակցությամբ դա ընկալվում է Արցախի ուրացում

Գագիկ Քամալյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Արցախի քաղաքական  էլիտայի կոչ-պահանջը ՀՀ-ին այն է, որ Հայաստանը պետք է համաձայնվի դառնալ ՌԴ-ի մեծապետական ցանկությունների  կամակատար, այլապես իրենց գիտակցությամբ դա ընկալվում է Արցախի ուրացում։
Գրածը չի վերաբերվում Արցախում ապրող ոչ քաղաքական զանգվածին, խոսքը  քաղաքական էլիտայի մասին է։ Նրանք աշխարհին նայում են Ռուսաստանի աչքերով, և այդ պահով ոչ մեկն էլ ոչինչ չի կարող ասել, բայց երբ այդ ելակետից  ՀՀ քաղաքական իշխանությանը վերջնագրեր են ներկայացնում, հետն էլ լուտանքներ թափում, դա, արդեն անկախ քաղաքական հայացքների ընդհանրություններից ու տարբերություններից, անընդունելի երևույթ է»։