Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևանը մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի մաքրության համար:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցները իրականացրեցին գիշերային լվացման աշխատանքներ Հանրապետության հրապարակում և Հյուսիսային պողոտայում:
Շնորհակալ եմ արագ արձագանքի և մանրակրկիտ աշխատանքի համար»։