Հարութ Ուլոյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակում է արել, որտեղ ներկայացվում է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո «Ազգ» օրաթերթում (1999թ.) հրապարակված ՀՀ ԳԱԱ սոցհետազոտությունների կենտրոնի կողմից կատարված հարցումների արդյունքները.
«Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո ՀՀ ԳԱԱ սոցհետազոտությունների կենտրոնի կողմից կատարված հարցումների արդյունքով՝ հարցվածների 56,9%-ը նշել է, որ կատարվածը բռնություն էր պետականության նկատմամբ, 8,6%-ի կարծիքով՝ պարզապես քրեական հանցագործություն էր, 26,8%-ի կարծիքով՝ կատարվածը հետևանք էր երկրի ծանր վիճակի և այդ վիճակից հանելու քայլ էր։
63,4%-ի կարծիքով ահաբեկիչների խումբը վարձու մարդասպաններ ու դավաճաններ էին, 19,1%-ը նրանց համարել էր համարձակ մարդկանց խումբ, 8,7%-ը՝ անհավասարակշիռ մարդիկ։
44%-ի կարծիքով՝ ահաբեկիչներին պետք է մահապատժի ենթարկեին, 5,6%-ը համարել էր, որ նրանց պետք է արդարացնեին։
18,7-ի կարծիքով՝ ահաբեկչները ֆանատիկոսներ են, 44,3%-ի կարծիքով՝ նրանց թիկունքում ներքին ուժերն են, 17%-ի կարծիքով՝ արտաքին։ Վերջին կարծիքը կիսողների 38,4%-ը նկատի է ունեցել ԱՄՆ-ին, 24,1%-ը՝ Թուրքիային, 14,3%՝ Ադրբեջանին, 8,9%-ը՝ Ռուսաստանին։
Ներքին ուժերին որպես կազմակերպիչ համարողների 39,4%-ը նկատի է ունեցել այդօրվա իշխանություններին, նախկին իշխանություններին՝ 8,9%-ը, ընդդիմադիրներին՝ 4,6%-ը, Հայաստանի ապագայով մտահոգվածներին՝ 2%-ը։ 40%-ից ավելին դժվարացել է պատասխանել։
2,8%-ը կատարվածից բավարարվածություն ու գոհունակություն է արտահայտել։
Այդ օրերին հրապարակված ՊՆ հայտարարությունում ԱԱԾ, Ներքին գործքերի նախարարների և գլխավոր դատախազի հրաժարականի պահանջը պաշտպանել են հարցվածների 80,1%-ը, որից 18%-ն այդ պահանջներին ավելացրել է նաև Հայաստանի նախագահի հրաժարականի պահանջը, 12,5%-ի կարծքով՝ անհրաժեշտ էր համախմբվել նախագահի շուրջ»։