ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Ընդդիմախոսությունն էլ, երեւի, մի սահման պիտի ունենա։
Մարդիկ են հայտնվել, ժամանակին ԼՂ հարցով էքսպերտ են եղել, բանակցությունների են մասնակցել, հիմա պնդում են, թե ԱՊՀ կազմավորման Հռչակագիրը Հայաստանը ստորագրել է վերապահումով, որ ԽՍՀՄ փլուզմանը նախորդած շրջանում հանրաքվե անցկացրած նախկին խորհրդային իքնավարությունն էլ կարող է ԱՊՀ անդամ լինել։
Հետո՞։ Կարող էիր տասը չէ, քսան վերապահում անել քո ԳԽ դահլիճում, ո՞վ էր բանի տեղ դնելու։ Կամ էլ քսան տարի բա իշխանություն էիք, էդ վերապահման ուժով ԼՂՀ-ն թող դարձնեիք ԱՊՀ անդամ, ինչու՞ չարեցիք։
Փոխարենը մի ծաղրանկար բան էիք նախաձեռնել՝ ԱՊՀ-2, որ պիտի միավորեր Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան եւ ԼՂՀ-ն։ Էն էլ Ադրբեջանի կտրուկ պահանջով Ռուսաստանը շտապ ցրեց»։