Տեսակետ

2023թ. պետական բյուջեն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է. ծախսային մասը կազմում է ավելի քան 6.4 մլրդ դոլար

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ձեզ եմ ներկայացնում պետական բյուջեի ծախսերը 2017-2023թթ.: 2023թ. պետական բյուջեն երբևէ եղած ամենամեծ բյուջեն է, որի ծախսային մասը կազմում է 2.59 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6.4 մլրդ դոլար: Այն ավել է 2018թ. բյուջեից 79%-ով»: