Տեսակետ

Անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ․ Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է, որ անշարժ գույքի շուկայում այս տարվա ընթացքում տեղի են ունեցել էական փոփոխություններ։ 

«Բազմաբնակարան շենքերում այս տարվա սկզբին եղել է 462.129 բնակարան, որից հունվարին չբնակեցված է եղել 70.827 (15,32%), իսկ արդեն օգոստոսին՝ 62.066 (13,43%)։
Երևանում 266.284 բնակարանից հունվարին չբնակեցված է եղել 28.692 (10,77%), իսկ օգոստոսին՝ 23.350 (8,77%)
Գյումրիում 29.253-ից հունվարին՝ 9,573 (32.72%), օգոստոսին՝ 9.189 (31.41%)
Վանաձորում 27.175-ից հունվարին՝ 7.103 (26.13%), օգոստոսին՝ 6.553 (24.11%)
Աբովյանում՝ 14.370-ից հունվարին՝ 1.619 (11.27%), օգոստոսին՝ 1.349 (9.39%):
Հիշեցնեմ, որ կառավարությունը ունի «ռենովացիայի ծրագիր», որը բնակարանների և տների վերանորոգման վարկերի սուբսիդավորման ծրագիր է, և Երևանում բնակարանների սեփականատերերը կարող են մոտ 5% էֆեկտիվ տոկոսադրույքով վերանորոգման վարկեր վերցնել, վերանորոգել ու, ցանկության դեպքում, վարձով տալ՝ բավականին բարձր գներով։ Այլ քաղաքներում կամ գյուղերում վարկերը հասանելի են է՛լ ավելի ցածր տոկոսադրույքներով».- գրել է նախարարը։