Տեսակետ

«ԵՄ-ն պատրաստվում է դիտորդական առաքելություն տեղակայել Հայաստանում»․ Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Եվրամիությունը պատրաստվում է իր դիտորդական առաքելությունը տեղակայել Հայաստանում` հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: 

1988 թ. հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի և ԵՄ նախաձեռնությամբ տեղում կհաստատվի միջազգային ներկայություն: Այս առաքելության մասին հայտարարվել է Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ավարտին»։