Տեսակետ

«ԵԽԽՎ-ում միջազգային գործընկերները դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»․ Ռուբինյան

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվեց վերջին ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ։ 

Բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, ելույթ ունեցող միջազգային գործընկերները միանշանակ դատապարտեցին ադրբեջանական հարձակումը ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»։

Ռուբինյանը նաև տեղեկացրել է, որ Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Ներկայացրել է ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքները։ Այս համատեքստում քննարկել է ԵԽ դերը։