ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1982թ․ ԽՍՀՄ առաջին փոխվարչապետի պաշտոնում Հեյդար Ալիեւի նշանակումը ապագա ռուս-թուրքական կոնֆեդերատիվ պետության լեգիտիմացման առաջին քայլն էր։
Գորբաչովը ջարդեց Կունաեւ-Ռաշիդով-Ալիեւը եռյակը։ ԽՍՀՄ-ում ազգային հարց առաջինը թուրքական աշխարհն է բարձրացրել՝ 1986թ․ Ալմաաթայի խռովությամբ եւ Ղրիմ թաթարների վերադարձի պահանջով։
1991թ․-ին ԽՍՀՄ-ը փրկելու առաջարկ էր վարչապետի պաշտոնում Նազարբաեւի նշանակումը։ Ելցինը, Կրավչուկը եւ Շուշկեւիչը, ամենայն հավանականությամբ ունենալով Գորբաչովի համաձայնությունը, երկրորդ անգամ տապալեցին ռուս-թուրքական կոնֆեդերատիվ պետության ծրագիրը։
Պոստելցինյան Ռուսաստանը «Մեծ Եվրասիա» տեսլականով գնում էր ռուս-թուրքական կոնֆեդերացիայի։ Ուկրաինան, երեւում է, վերջնականապես կփլուզի աշխարհաքաղաքական այդ նախագծումը»։