Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, երբ Հայաստանը հրապարակավ հաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է ընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։
Դրա համար կա իրավաքաղաքական ամրակուռ հենք»։