Տեսակետ

Սահմանային հատվածներից մեկում եմ. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Սահմանային հատվածներից մեկում եմ, ուր տղերքը լուռ ու մունջ, առանց աղմուկ-աղաղակի ծառայում են, հսկում են, պաշտպանում են, կառուցում են, կահավորում են հայրենիքի սահմանը: 

Չեն հայհոյում, չեմ նեղանում, չեն, չեն վրդովվում, չեն կշտամբում...

Ոչինչ չեն ուզում, ոչ մի սպասելիք չունեն... ամեն ինչ կա

Լուռ շարունակում են ծառայել...

Ոչինչ մի արեք, միայն ուժ տվեք, լավատեսություն ներշնչեք, ոգևորեք... 

Ու փոխարենը կստանաք անսպառ ապրելու, գործելու, քայլ առնելու, արարելու, ստեղծագործելու շարժառիթ...»: