Տեսակետ

Առաջիկայում հայ ժողովրդի հարատևությանն առնչվող կարևոր որոշումներ են առնվելու

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Առաջիկայում Հայաստանի պետականության, հայ ժողովրդի հարատևությանն առնչվող կարևոր որոշումներ են առնվելու։

Հակառակորդը գործում է ոչ միայն սահմանին, այլև երկրի ներսում։ Օտարերկրյա գործակալական շղթան սպասում է գործելու իր հերթին։

Քաղաքական իշխանությունը իր որոշումներում պետք է ելնի միայն Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության սրբազան առաքելության դիրքերից։

Հույս ունեմ, որ հայաստանյան քաղաքական, հասարակական ուժերը մի կողմ կդնեն տարաձայնությունները, քաղաքական, անձնական շահերը, անվերապահորեն կկանգնեն պետականության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում»։