Տեսակետ

Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2021 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։

Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով։

Լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը:

Հ.Գ. Ավելի կոնկրետ միայն ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2%-ով կամ 160.7 դրամով։

Արդյունքում, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ»։