Տեսակետ

Շրջանառության մեջ է դրվել օնլայն և շահումով խաղերի դեմ նոր օրենքի նախագիծ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որով այսուհետ մեր հեռուստաեթերում և ռադիոեթերում չեն լինի մեդիա միջոցներ, որոնց անվանը համապատասխան խաղային բիզնես (օնլայն և ոչ օնլայն կազինո, շահումով խաղ, վիճակախաղ) եղել է վերջին 5 տարում»։