Տեսակետ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը առաջին նախագահի խոսքից հետո՞ որոշեց տեղեկություն տարածել

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը առաջին նախագահի խոսքից հետո՞ որոշեց տեղեկություն տարածել, որ ԱՄՆ իշխանությունը 1991-ից ի վեր առաջին անգամ քննարկում է Հայաստանին զենք վաճառելու հնարավորությունը:
Ո՞վ է քննարկում, որտեղ, ինչպես, ինչ տրամաբանությամբ, ինչ պայմաններով: Ինչու՞ է տեղեկությունը որոշակիորեն վերացական, առանց ԱՄՆ պաշտոնական որևէ մեկ աղբյուրի հղումի:
Հասկանալի է հայ հանրության ոգևորությունն էս ամեն ինչի առնչությամբ, որովհետև մենք այսօր մի վիճակում ենք, որ փոքր հույսը ընկալում ենք մեծ հնարավորություն: Բայց, մեր այդ հոգեվիճակն էլ իրենց համար մեծ և բազմակողմ հնարվորություն կարող են դիտարկել տարատեսակ քաղաքական խաղարկողներ»: