Տեսակետ

Հայաստանը անարյուն, ոչ բռնի և թավշյա ռեժիմից հերթական անգամ ուզում են տեղափոխել բռնի բախման և արյունոտ ռեժիմի մեջ

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Նորանկախ Հայաստանի նախկին քաղաքական էլիտան ոչ մի դեպքում չի գտնում սեփական պայքարի համար հանդարտության, ներդաշնակության բանաձև։ 
Նրանք բոլորը վարժվել են, որ հայաստանյան շրջադարձերը անպայման բռնությամբ, զոհերով և արյունով պետք է տեղի ունենան: 
Հայաստանի ներքին և արտաքին թշնամիները չեն մարսելու մեր երկրում փոփոխությունների ոչ բռնի, անարյուն բնույթը, որովհետև բռնությունը, արյունը միշտ եղել է և մնում է Հայաստանը կառավարելի, վերահսկելի պահելու երաշխիքը, գրավականը։ 
Ոչ բռնին, անարյունը արնահոսող, բզկտված, թույլ դիմադրողունակությամբ Հայաստանի ինքնիշխանությունը աղյուս առ աղյուս վերականգնելու միջոց է։ 
Հայաստանում չի եղել և չի լինելու բացառապես ներքին և զուտ արտաքին իրավիճակ։ Հայաստանի բոլոր ներքին շրջադարձերն ու փոփոխությունները ունեն արտաքին պատճառ, աղբյուր և ազդեցություն՝ իրենց խաղացողներով, մրցակիցներով, գործընկերներով։ 
Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանը ոչ բռնի, անարյուն հնարավորինս պաշտպանիչ ռեժիմից բախման, արյունոտ ռեժիմի տանող փորձեր ու սադրանքներ են։ 
Այն ինչ տեղի է ունեցել այսօր Եռաբլուրում զոհերի ծնողների ու հարազատների հետ միանշանակ դատապարտելի է։ Անհերքելի է նաև այն, որ, ովքեր ծրագրել են այսօրվա և հաջորդ նմանօրինակ գործողությունները անթաքույց Հայաստանը անարյուն, ոչ բռնի և թավշյա ռեժիմից հերթական անգամ ուզում են տեղափոխել  բռնի բախման և արյունոտ ռեժիմի մեջ։ Նրանք և իրենց տերերը ոչ մի կերպ չեն մարսում Հայաստանի ոչ բռնի և անարյուն ռեժիմը և սրանից բխող ներքին սպառնալիքը Հայաստանի համար ավելի կառավարելի չէ, քան արտաքինը։ 
Ներքինը գուցեև ավելի դժվար հաղթահարելի է, որովհետև դրանց վրա ազդելու ընդունակ արտաքին գործընկեր երկրի նպատակը մեր պետությունը արյունոտ, բռնի իրադարձությունների կոնստանտ ռեժիմի մեջ պահելով՝ իրենց կախվածության մեջ պահելն է»։