Քաղաքական

Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ընդունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Այսօր, սեպտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակների ու դրանցից բխող առաջիկա անելիքների մասին»,– տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: