ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դժգոհել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքից:
«Օրերս այցելել եմ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ։ Նախ շրջել եմ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի տարածքում, ապա խորհրդակցություն անցկացրել աշխատակազմի հետ։
Դժգոհել եմ ծրագրերի իրականացման դանդաղ ընթացքից: Ես չափազանց կարևորում եմ կառույցի աշխատանքը, այն կարևոր դերակատարում ունի, բայց նաև խնդիրներ կան։ Գլխավոր խնդիրներից մեկը մեր առջև դրված ծրագրերը բավական դանդաղ իրականացնելն է։ Տեմպը, արված աշխատանքի ծավալն ինձ չի գոհացնում։ Մի քիչ կամք և հետևողականություն ցուցաբերելու դեպքում խնդիրները կլուծվեն։
Լսել եմ նաև իրենց կողմից իրականացվող ծրագրերի ղեկավարներին, աշխատակիցներին, նրանց բարձրացրած հարցերը։
Վերջում տվել եմ հստակ հանձնարարականներ»,- այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Գնել Սանոսյանը։