Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD411.97

EUR398.71

RUB6.58

Երևան 17 ℃

Рус Eng

Ահռելի մարտահրավերներով Հայաստանի՞ վրա պետք է մնա «անցման» պատասխանատվությունը

Սոցցանցեր

20 Սեպտեմբերի, 10:47

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Կա տեսակետ, որ «ԱՄՆ-ն ասաց, դե դրանից ավելի էլ ի՞նչ ասի, քայլը մերն է, այդ քայլը կանե՞նք, ԱՄՆ-ն զենքը կտա»: 
Ենթադրենք: Հիմա անում ենք քայլը, ինչը նշանակում է՝ անում ենք Ռուսաստանի դեմ, որովհետև այդ պատկերացրած քայլը չի նշանակում այլ բան:
Բնականաբար, Ռուսաստանը անում է պատասխան քայլը: Իսկ պատասխան քայլն արվում է ու՞մ միջոցով: Դե, ենթադրում եմ, Ադրբեջանի: Ադրբեջանը և Թուրքիան, բնականաբար, սպասում են դրան։ Այսինքն, սպասում են Ռուսաստանի համար ավելի բարդ մարտահրավերների, որպեսզի նրանից ավելի բարձր գին պահանջեն՝ դրանք հաղթահարելու հարցում օգնության համար:
Հիմա, այս սխեմայի առկայության պայմաններում, Հայաստա՞նը պետք է իր վրա վերցնի «քայլի» ռիսկը, իսկ ԱՄՆ-ն չմտնի՞ գոնե հստակ և առարկայական «խոսքի» պատասխանատվության տակ, որպեսզի վաղը՝ մեր «քայլը» անելուց հետո, իրենց «խոսքը» չպահելու պարագայում կարողանանք հիշեցնել այդ մասին:
Փոքր, սահմանափակ ռեսուրսով, ահռելի մարտահրավերներով Հայաստանի՞ վրա պետք է մնա ենթադրական կամ պոտենցիալ «անցման» պատասխանատվությունը, փոխանակ այդ պատասխանատվությունն առարկայորեն ստանձնի թիվ մեկ գերտերությունը: 
Կարծում եմ, ինչպես անտրամաբանական և անարդյունավետ է «Ռուսաստանի առաջ միշտ էլ Հայաստանն է մեղավոր» ռուսակողմնորոշում-բանաձևը, այդպես էլ անտրամաբանական է «ԱՄՆ առաջ միշտ էլ Հայաստանն է մեղավոր» ամերիկակողմնորոշում-բանաձևը:
Այդ բանաձևով կառուցվող հայ-ամերիկյան հարաբերությունը չի կարող ունենալ կայուն հեռանկար և ամուր ապագա: Եվ, կարծում եմ, այդ բանաձևը խորապես լուրջ վերաբերմունքի չի արժանացնի առաջին հերթին հենց ԱՄՆ-ն»:

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»