Տեսակետ

Երկիրը ներսից պայթեցնելու ոհմակի նոր ծրագիրը պետք է բնում խեղդել

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Հայաստանի առջև երկու խոշոր մարտահրավեր կա՝ արտաքին և ներքին։

ԱՄՆ-ի, ուժային այլ կենտրոնների հետ համագործակցությունը կարող է դառնալ Ադրբեջանին զսպելու միջոց։

Ո՞վ է չեզոքացնելու ներքին սպառնալիքը։ Քոչարյանը երկիրը ցնցումների տանող շարժում է մեկնարկում՝ շատ լավ հասկանալով, որ չունի հանրային աջակցություն և վստահություն։ Նրա հետ հանցակից ԱԳ նախարար Օսկանյանը օրերս հանդես եկավ հակիրճ վերլուծությամբ՝ որի եզրահանգումը հետևյալն էր՝ Հայաստանը նոր բանակցողի կարիք ունի՝ անթաքույց ակնարկելով, որ պետք է սկսել գործող իշխանության հեռացման գործընթաց։
Ինչի՞ վրա է նոր շարժման դրոշը վերցնելու պատրաստակամություն հայտնած Քոչարյանի հույսը, եթե ոչ երկրում քաոս, սպանություններ, ահաբեկչություն տարածելը։ Քոչարյանը ընդունակ չէ քաղաքական ազնիվ պայքար մղել։

Երկիրը ներսից պայթեցնելու ոհմակի նոր ծրագիրը պետք է բնում խեղդել։ Նոր դատախազ ունեք, կամք ունեցեք, որ մեր ուշադրությունը կենտրոնացնենք արտաքին սպառնալիքները չեզոքացնելու վրա»։