Երկուշաբթի, 26 Սեպտեմբերի 2022

USD409.41

EUR393.68

RUB6.54

Երևան 20 ℃

Рус Eng

Ջանք թափել՝ իշխանությունների «դեմ»-ն ու պետության «դեմ»-ը տարբերակելու համար

Սոցցանցեր

19 Սեպտեմբերի, 11:26

Արևելագետ, հետազոտող Աննա Դավթյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Իրանական մամուլն, ի տարբերություն հայկականի, Փելոսիի այցի ու ուղերձների հիմնական շեշտադրումներին է անդրադարձել. ԱՄՆ-ն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան, ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի ինքնիշխանությունը։

Խանջյանի նկարի ու Փելոսիի՝ նկարի շուրջ հղման մասին «աղմուկն» այստեղ է ավելի շատ (ու մեր աղմուկի «շնորհիվ» էնտեղ էլ գուցե «գլխի ընկնեն» ու զայրանան)։ Որովհետև, ճիշտ է, լավ կլիներ, որ ասուլիսն այլ տեղ լիներ, բայց իրանցիների համար հինգերորդ դարում զրադաշտական Սասանյան Պարսկաստանի դեմ պայքարի հիշատակումը չի կարող ստվերել ներկա պետության իրական աշխարհաքաղաքական շահերը, իսկ դրանց հակասող որևէ հայտարարություն գոնե էս փուլում չի արվել։ 

Ես գուցե աններելի ռոմանտիկ եմ, բայց շարունակում եմ կարծել, որ պետք է ջանք թափել իշխանությունների «դեմ»-ն ու պետության «դեմ»-ը տարբերակելու համար»։

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության

Գոռ Մադոյան

Հավանական դաշնակցին սպասելիս կամ «զենքս գաղտնի թող մնա»