Տեսակետ

«Ռուսաստանը և Ադրբեջանը ստրատեգիական դաշնակիցներ են 2001թ․ Բաքվի Հռչակագրի ստորագրումից ի վեր». Վահրամ Աթանեսյան

Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«Կարդացեք ռուս-ադրբեջանական Բաքվի 2001թ․ Հռչակագիրը եւ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» ադրբեջանական «հինգ սկզբունքները»։

Դրանք մեկը մեկին համապատասխանում են Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին։

Եւ վերջ տվեք միմոսություններին, թե Հայաստանի իշխանությունները թշնամու դեմ բացահայտում են սպառազինությունների մատակարարման դժվարությունները։

Ռուսաստանը եւ Ադրբեջանը ստրատեգիական դաշնակիցներ են 2001թ․ Բաքվի Հռչակագրի ստորագրումից ի վեր։ Երեխայության ժամանակը չէ»: