Այցելել եմ Սյունիքի մարզ, քննարկել ենք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր. ԱԻ նախարար
Սոցցանցեր
17 Սեպտեմբերի 2022, 15:38Այսօր` սեպտմբերի 17-ին, այցելել եմ Սյունիքի մարզ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նախարարի գրառումը՝ ստորև.
«Մարզպետարանում հանդիպել եմ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկել ենք վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:
Մարզպետին վստահեցրել եմ, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ ԱԻՆ-ը անում է ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:
Այնուհետև, մարզպետի հետ այցելել ենք Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում»:
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն