Տեսակետ

Այցելել եմ Սյունիքի մարզ, քննարկել ենք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր. ԱԻ նախարար

Այցելել եմ Սյունիքի մարզ, քննարկել ենք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր. ԱԻ նախարար

Այսօր` սեպտմբերի 17-ին,  այցելել եմ Սյունիքի մարզ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: 

Նախարարի գրառումը՝ ստորև.

«Մարզպետարանում հանդիպել եմ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկել ենք վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Մարզպետին վստահեցրել եմ, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ ԱԻՆ-ը անում է ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:

Այնուհետև,  մարզպետի հետ այցելել ենք Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ: 

Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական