Տեսակետ

Ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին. Փելոսին Հայաստան գալիս է ամերիկյան օրակարգով

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Ֆեյսբուքի» իր էջում գրում է.

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է Հայաստան գալու փաստը:

Սա կարևոր այց է, մանավանդ, որ նման մակարդակի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա առաջին անգամ է գալիս Հայաստան:

Մյուս կողմից, որևէ այց չի կարելի միֆականացնել:

Լուրջ պետություններն ու գործիչներն ունենում են օրակարգեր:

Փելոսին, անշուշտ, հայանպաստ գործունեություն ծավալել է, բայց նա հաստատապես Հայաստան գալիս է ամերիկյան օրակարգով ու նաև այս այցը ծառայեցնելու է իր կուսակցության ընտրական շահերին:

Հիմա, շատ կարևոր է, որպեսզի այս կարևոր այցելությանը պաշտոնական Երևանը պատրաստվի իր օրակարգով, կարողանա ռացիոնալ քաղաքական զրույց վարել Փելոսի հետ՝ հայ- ամերիկյան հարաբերությունները զարգացնելու, մեր արտաքին քաղաքականության հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ:

Կարճ ասած՝ ռացիոնալիզմը պետք է գերակայի էմոցիաներին ու միստիկ դրսևորումներին, հակառակ պարագայում՝ Փելոսիի այցը կարող է նույնիսկ ռիսկեր ծնել՝ Հայաստանը դարձնելով ռուս- ամերիկյան գլոբալ հակադրության հերթական հարթակներից մեկը»: